Mindray DP 10

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ) Mindray dp 10 vet

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ VetExpert անասնաբուժական կլինիկայում

կատարվում են ուլտրաձայնային հետազոտություններ` Mindray dp 10 vet  պրոֆեսիոնալ ապարատով, որը միակ անասնաբուժական սերտիֆիկացված սարքն է   Հայաստանում:

Ուլտրաձայնային հետազոտությունը դա օրգանների և հյուսվածքների հետազոտությունն է ուլտրաձայնային ալիքների միջոցով: ՈՒՁՀ-ն պարզ և հասանելի մեթոդ է, որը չունի հակացուցումներ: Ավելին, այն կարելի է կատարել մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ, եթե կա դրա անհրաժեշտությունը: ՈՒՁՀ-ն լայն տարածված ախտորոշման մեթոդ է, որը համարվում է անվտանգ և չի ճառագայթում հիվանդին:

ՈւՁՀ-ն օգտագործում են որովայնի խոռոչի, երիկամների, կոնքի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի, կաթնագեղձի, սրտի, անոթների հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես նաև ծննդագիտության և գինեկոլոգիայի բնագավառում: