Հետվիրահատական խնամք

Կենդանատերերի համար դժվար է լինում հատկապես այն ժամանակ, երբ վիրահատական միջամտության անհրաժեշտություն կա: Սակայն պետք է նկատի ունենալ, որ ցանկացած վիրահատական միջամտության անքակտելի մասն է կազմում հետվիրահատական խնամքը, որը շատ դեպքերում ավելի դժվար է լինում իրականացնել, քան բուն վիրահատությունը, և որի ճիշտ իրականացումից էկախված լինում վիրահատության բարեհաջող ելքը : Նման դեպքերի համար
Վետէքսպերտ անասնաբուժական խումբը ունի հետվիրահատական ստացոնար, որտեղ կատարվում է կենդանիների հետվիրահատական շրջանի պրոֆեսիոնալ խնամք և միջոցառումներ: Մեր մասնագետներն ուշադիր և անհատական  մոտեցում են ցուցաբերում յուրաքանչյուր կենդանուն: Մեր կլինիկայի ժամանակակից սարքավորումները հնարավորություն են տալիս առավելագույնս արդյունավետ կազմակերպել կենդանու հետվիրահատական խնամքն ու բուժումը:

Հյուրանոց

  VetExpert անասնաբուժական կլինիկայում գործում է նաև կենդանիների հյուրանոց: Տարվա ցանկացած ժամանակ Դուք կարող եք դիմել մեզ, թողնել մեզ մոտ Ձեր կենդանուն և մեկնել հանգստի: Այդ ընթացքում կարող եք լիովին հանգիստ լինել, քանի որ Ձեր կենդանին կգտնվի հարմարավետ պայմաններում և մշտապես կլինի  բարձր որակավորում ունեցող մասնագետների հսկողության տակ: