Կենդանիների մեծ մասի մոտ 6 տարեկանից բարձր հասակում, որպես կանոն, առաջանում են ատամների խնդիրներ. ատամնաքարեր, պուլպիտ, գինգիվիտ և այլն: Բերանի խոռոչի հիվանդություններով   հիվանդանալու հակում ունեն հիմնականում դեկորատիվ ցեղատեսակի շները՝ պեկինես, պուդել, յորկ և այլն: Դա պայմանավորված է ինչպես գենետիկական առանձնահատկություններով, այնպես էլ կերակրման ու խնամքի պայմաններով:

Սխալ կերակրման դեպքում կերի մնացորդները և օտար մարմինները կուտակվում են ատամների արանքում: Lնդերը բորբոքվում են, այտուցվում և սկսում են արյունահոսել: Աստիճանաբար ատամի վզիկը բացվում է և սկսվում մաշվել, ատամը շարժվում է ու ընկնում: Այդ ամենը ուղեկցվում է բերանից տհաճ հոտի առկայությամբ, աչքերից թարախային արտադրությունով, ռինիտով, հնարավոր է նաև ախորժակի անկում:

Որպեսզի Ձեր կենդանին լինի առողջ, անհրաժեշտ է հետևել ատամների վիճակին: Մեր կլինիկայում բերանի խոռոչի խնամքի համար առկա են պրոֆիլակտիկ միջոցներ ՝ դիետիկ կերեր, ատամի մածուկներ և խոզանակներ, հատուկ խաղալիքներ ատամների մաքրման համար: Պարբերաբար  Ձեր կենդանուն բերեք պրոֆիլակտիկ հետազոտման:

Մեր կլինիկան առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ կապված կենդանիների ատամնաբուժության հետ.

 

Ուլտրաձայնային սկալեր
  • Ատամների հեռացում
  • Ատամների իմպլանտացիա
  • Ատամնաքարերի մեխանիկական հեռացում
  • Ատամնաքարերի հեռացում բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային սկալեր GREATstar-ով
  • Բերանի խոռոչի վիրահատություններ

Մեր կլինիկայում աշխատում են մասնագետներ, ովքեր միշտ պատրաստ են օգնել Ձեր սիրելի կենդանուն: