
Ընտանի կենդանի ունենալը հաճելի և օգտակար փորձ է: Բայց կենդանիները և նրանց կարիքները տարբեր են: Այսպիսով, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ պատրաստ եք ընտանիքի նոր անդամին և տան նոր բնակչին, և որ ընտրել եք ճիշտ ընտանի կենդանի ձեզ համար:
Ձեզ կարող է դուր գալ այս կամ այն կենդանու տեսքը, բայց դա չի նշանակում, որ կենդանին համապատասխանում է ձեզ: Յուրաքանչյուր ընտանի կենդանի ունի իր անհատականությունը։
Շատերը կարծում են, որ փոքրիկ ընտանի կենդանիները հարմար են երեխաների համար, բայց դա միշտ չէ, որ այդպես է: Որոշ ընտանի կենդանիներ, օրինակ դաշտամկներն ու շինշիլաները, գիշերային կյանք են վարում, ինչը նշանակում է, որ երբ երեխաները ցանկանում են խաղալ, նրանց ընտանի կենդանին ուզում է քնել և չի սիրում, որ իրեն անհանգստացնում են:
Իսկ օրինակ մկները, արագ են և շարժուն, որը դժվարացնում է երեխաներին նրանց հետ զգույշ վարվելն ու առանց ուժեղ սեղմելու խաղալը:
Նապաստակներն էլ «գիշատիչ կենդանիների որս են», և նրանց միշտ չէ, որ դուր է գալիս, որ իրենց «որսան» կամ գրկեն:
Մյուս կողմից, առնետների նման քիչ հայտնի ընտանի կենդանիները իրականում կարող են հիանալի ընտանի կենդանիներ դառնալ և վայելել մարդկանց հետ սոցիալական շփումը:
Այսպիսով, մտածեք այն մասին, թե ինչ եք ուզում ձեր փոքրիկ ընտանի կենդանուց և մի փոքր ուսումնասիրեք նախքան որևէ մեկին խնամության վերցնելը:

Մտածեք Ձեր ապրելակերպի մասին
Դուք կարող եք պատկերացում ունենալ, թե ինչպիսի ընտանի կենդանի եք ուզում, լինի դա շուն, թե մուկ, բայց մտածեք, թե ո՞րն է լավագույնը ձեր տան և ապրելակերպի համար:
Օրինակ, եթե դուք ամբողջ օրը աշխատում եք և ուզում եք շուն ունենալ, ապա ո՞վ է կզբաղվելու նրանով օրվա ընթացքում: Կա՞ն արդյոք շների խնամքի կամ զբոսանքի ծառայություններ, որոնցից կարող եք օգտվել, և արդյո՞ք դրանց արժեքը հարմար է ձեր գրպանին:
Եթե կատու եք ուզում,ապա նա տնից դուրս է գալու,թե սպասելու է ձեզ տանը մինչ դուք աշխատանքի եք։ Ինչպե՞ս եք վերաբերվում ճանկռտած բազմոցին:
Մի փոքր ուսումնասիրեքեք տարբեր ընտանի կենդանիների և ցեղատեսակների չափսերը, խառնվածքը, զբոսանքի տանելու և խաղալու անհրաժեշտությունը, կյանքի տևողությունը և հիվանդությունների նկատմամբ զգայունությունը՝ համոզվելու համար, որ ձեր ընտրությունը ճիշտ է:

Հապճեպ որոշումներ մի կայացրեք
Կարող է գայթակղիչ լինել, երբ տեսնեք հմայիչ ձագուկի, որը կարոտով նայում է ձեզ, բայց մտածեք՝ արդյո՞ք դուք իսկապես պատրաստ եք երկարաժամկետ պարտավորություններին: Ձեր նոր ընտանի կենդանին կարող է ապրել 2-ից մինչև 20 տարի կամ ավելի, և նման իմպուլսիվ գնումը կարող է ապագայում լավ գաղափար չթվալ:
Բացի այդ, եթե դուք չեք ուսումնասիրել նրան, դուք ոչինչ չեք իմանա կենդանու պատմության և առողջության կամ վարքագծի խնդիրների մասին, որոնց կհանդիպեք: Ճիշտ ընտանի կենդանի ընտրելը ժամանակ և պլանավորում է պահանջում, այնպես որ ժամանակ տրամադրեք:
Կատարեք հաշվարկներ
Ամենօրյա իրերից, ինչպիսիք են սնունդն ու խաղալիքները, մինչև անսպասելի անասնաբույժական ծառայությունների ծախսերը․․․
Ընտանի կենդանի ունենալը ֆինանսական պարտավորություն է նաև:
Համոզվեք, որ հաշվի եք առել, թե որքան կարժենա ձեր նոր ընտանի կենդանուն խնամելը՝ նախքան ընտրելը:
Մտածեք կացարաններում ապրող կենդանի որդեգրելու մասին
Հազարավոր անօթևան, լքված և «անցանկալի» կենդանիներ տաքուկ տան, հոգատար ընտանիքի կարիք ունեն:
Կացարանից վերցված մեծահասակ ընտանի կենդանին հիանալի ընտրություն կարող է լինել, քանի որ նրա բնավորությունն արդեն ձևավորվել է: Դուք կարող եք ավելի վստահ լինել՝ արդյո՞ք այն կհամապատասխանում է ձեր ապրելակերպին: Նրանց սովորաբար ստերիլիզացնում և պատվաստվում են, ուստի ծախսերն ավելի քիչ կլինեն, քան բուծողից ցեղականը գնելը:
Եթե ցանկանում եք օգնել կամ փրկել կացարանում ապրող կենդանիներին, կարող եք դիմել Հայաստանում անտուն կենդանիների խնամքով զբաղվող հասարակական կազմակերպություններին։


Դիմեք բարեխիղճ կենդանաբույծի
Եթե դուք իսկապես որոշել եք գնել մաքրացեղ շուն կամ կատու, խնդրեք ձեր անասնաբույժին ծանոթացնել ձեզ բարեխիղճ կենդանաբույծի հետ:
Խնդրեք բուծողին տրամադրել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպիսիք են՝ տոհմագիրը, բժշկական զննությունը, ճիճվաթափությունները, արտաքին պարազիտների դեմ մշակումներն ու պատվաստումները փաստող փաստաթղթերը:
Խնդրեք հանդիպել ձեր ընտրած կենդանու ծնողների, քույրերի և եղբայրների հետ, ուշադիր եղեք նրանց խառնվածքին, ընդհանուր ինքնազգացողությանը և պարզեք՝ արդյո՞ք ծնողների կամ նրանց մյուս արյունակցական հարազատների մոտ զարգացրել են ժառանգական հիվանդություններ կամ առողջական այլ խնդիրներ:
Մի գնեք առցանց կամ վաճառականներից, որոնք առաջարկում են ընտանի կենդանիների մի քանի ցեղատեսակ կամ տեսակներ. նրանք կարող են լինել ֆերմերներ կամ առևտրային դիլերներ, ովքեր քիչ են հետաքրքրված վաճառվող կենդանինու բարօրությամբ:
Կենդանի ունենալը հետաքրքրաշարժ է, բայց նոր ընտանի կենդանուն պատշաճ խնամքով ապահովելը կարող է բարդ խնդիր լինել: