Կենդանիների մեծ մասի մոտ 6 տարեկանից բարձր հասակում, որպես կանոն, առաջանում են ատամների խնդիրներ. ատամնաքարեր, պուլպիտ, գինգիվիտ և այլն: Բերանի խոռոչի հիվանդություններով հիվանդանալու հակում ունեն հիմնականում դեկորատիվ ցեղատեսակի շները՝ պեկինես, պուդել, յորկ և այլն: Դա պայմանավորված է ինչպես գենետիկական առանձնահատկություններով, այնպես էլ կերակրման ու խնամքի պայմաններով:
Սխալ կերակրման դեպքում կերի մնացորդները և օտար մարմինները կուտակվում են ատամների արանքում: Lնդերը բորբոքվում են, այտուցվում և սկսում են արյունահոսել: Աստիճանաբար ատամի վզիկը բացվում է և սկսվում մաշվել, ատամը շարժվում է ու ընկնում: Այդ ամենը ուղեկցվում է բերանից տհաճ հոտի առկայությամբ, աչքերից թարախային արտադրությունով, ռինիտով, հնարավոր է նաև ախորժակի անկում:
Որպեսզի Ձեր կենդանին լինի առողջ, անհրաժեշտ է հետևել ատամների վիճակին: Մեր կլինիկայում բերանի խոռոչի խնամքի համար առկա են պրոֆիլակտիկ միջոցներ ՝ դիետիկ կերեր, ատամի մածուկներ և խոզանակներ, հատուկ խաղալիքներ ատամների մաքրման համար: Պարբերաբար Ձեր կենդանուն բերեք պրոֆիլակտիկ հետազոտման:
Մեր կլինիկան առաջարկում է հետևյալ ծառայությունները՝ կապված կենդանիների ատամնաբուժության հետ.
- Ատամների հեռացում
- Ատամների իմպլանտացիա
- Ատամնաքարերի մեխանիկական հեռացում
- Ատամնաքարերի հեռացում բազմաֆունկցիոնալ ուլտրաձայնային սկալեր GREATstar-ով
- Բերանի խոռոչի վիրահատություններ
Մեր կլինիկայում աշխատում են մասնագետներ, ովքեր միշտ պատրաստ են օգնել Ձեր սիրելի կենդանուն: