Մեր խմբում աշխատում են վիրաբուժության, վնասվածքաբանության և ատամնաբուժության բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր պատրաստ են կենդանատերերին մանրամասն բացատրել այս կամ այն միջոցառումների ազդեցությունը իրենց կենդանու առողջության վրա, ինչպես նաև ցուցաբերել պլանային կամ շտապ օգնություն:
Կլինիկան կահավորված է վիրաբուժարանով, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝ անեսթեզիայի սարքով, վիրահատական սեղանով, ՈՒՁՀ սարքով, էլեկտրական վիրադանակով, կարդիոմոնիտորով, Ձեր կենդանուն լիարժեք օգնություն ցուցաբերելու համար:
Մեր վիրաբուժական ծառայությունների ցանկում մտնում են.
Կոսմետիկ վիրահատություններ
- Ականջախեցու ծայրատում
- Պոչի ծայրատում
- Ռուդիմենտար ֆալանգի` մատի հեռացում
- Կատվի ճանկերի հեռացում
Պարանոցի հատվածի վիրահատություններ
- Վահանաձև գեղձի վիրահատություններ
- Պարանոցի կիստաներ
- Աբսցեսների բացում և մշակում
- Շնչափողի վիրահատություններ
- Կերակրափողի վիրահատություններ
- Փափուկ հյուսվածքների ուռուցքներ
Կրծքավանդակի վիրահատություններ
- Կրծքավանդակի ուռուցքներ
- Տորակոցենտեզ
- Տորակոտոմիա
- Բլոկադա կողի կոտրվածքի դեպքում
- Աբսցեսների բացում և մշակում
Անեսթեզիա
- Ընդհանուր ոչ ինհալացիոն նարկոզ
- Պրեմեդիկացիա
- Սպինալ և սակրալ անզգայացում
Գլխի հատվածի վիրահատություններ
- Վերքի առաջնային մշակում
- Գանգի տրեպանացիա
- Քթի խոռոչների տրեպանացիա
- Ատամների հեռացում` կաթնային/հիմնական
- Բերանի խոռոչի վիրահատություններ
- Փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում
- Ակնագնդի էնուկլեացիա ( հեռացում)
- 3-րդ կոպի վիրահատություններ
- Վերին և ստորին կոպերի պլաստիկ վիրահատություններ
- Ականջախեցու հեմատոմայի բուժում
Որովայնի խոռոչի վիրահատություններ
- Լապարոտոմիա` տրավմաների, անանցելիության և ուռուցքների դեպքում
- Ախտորոշիչ լապարոտոմիա
- Կաթնագեղձի ուռուցքների հեռացում
- Որովայնի խոռոչի ուռուցքների հեռացում
- Ճողվածքների վիրահատություններ
- Լապարոցենտեզ
- Կեսարյան հատում
- Ստերջացում` կատուներ/շներ
- Միզապարկի վիրահատություններ
- Ամորձահատում` կատուներ/շներ
- Ուրետրոտոմիա
- Փափուկ հյուսվածքների ուռուցքներ
- Ոսկրային հյուսվածքների ուռուցքներ
- Օստեոմիելիտի վիրահատական բուժում
- Օստեոսինթեզ
- Մետաղական կոնստրուկցիայի հեռացում
- Կապանների պլաստիկա
- Ներաճած եղունգի հեռացում
Կենդանու հետվիրահատական խնամքի անհրաժեշտության դեպքում կլինիկայում գործում է ստացիոնար բաժին: