VetExpert անասնաբուժական կլինիկայում գործում է դեղատուն և զոոխանութ, որտեղ ցուցադրված է անասնաբուժական դեղերի և ապրանքների մեծ տեսականի: Այստեղից Դուք կարող եք ձեռք բերել տարբեր տեսակի չոր, թաց, դիետիկ և բուժիչ կերեր, անուշեղեն, խնամքի միջոցներ, վզկապներ, շնիկների համար հագուստ, կերամաններ, խաղալիքներ և այլն:
Անասնաբուժական դեղատնից կարող եք ձեռք բերել նաև տարբեր վիտամինային և հանքային հավելումներ, անասնաբուժական դեղեր:
Վճարումը կատարվում է ապրանքը ստանալու պահին:

Գնումներ կարող եք կատարել ինչպես այցելելով մեզ, այնպես էլ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով. (374 96) 209966: Առաքումը կատարվում է պատվերից հետո՝ 24 ժամվա ընթացքում:

Առաքման արժեքը Երևան քաղաքում՝ 400 դրամ: Եթե պատվերի գումարը գերազանցում է 10.000 դրամը, ապա առաքումը կատարվում է ԱՆՎՃԱՐ
Կենդանիների համար առաջարկվող ապրանքներին, անասնաբուժական դեղամիջոցներին, նրանց նկարագրերի և գների հետ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ