Պատվաստում

Ցանկանում ենք տեղեկացնել, որ կենդանիներին արտերկիր տեղափոխելու համար (Եվրոպա, ԱՄՆ որոշ նահանգներ) անհրաժեշտ է իրականացնել արյան մեջ կատաղության հակամարմինների ստուգում։ Կենդանու պատվաստումից հետո առնվազն 30օր անց վերցվում է արյուն և ուղարկվում միջազգային սերտիֆիկացում ունեցող լաբորատորիա, որը գտնվում է արտերկրում: Դրական թեստի դեպքում ստանում ենք հավաստագիր, որի հիման վրա կարելի է կենդանուն տեղափոխել արտերկիր:
Տվյալ գործընթացը կարող եք իրականացնել Վետէքսպերտ անասնաբուժական կլինիկայում: