Երբ մեր կենդանին առողջ է և իրեն լավ է զգում, մենք չենք մտածում այցելել անասնաբույժին: Սակայն, երբ կենդանին հիվանդանում է, մշտապես հարց է առաջանում՝ «ի՞նչ անել, ու՞մ դիմել»:
Նման դեպքերում պետք չէ զբաղվել ինքնաբուժությամբ: Կենդանատիրոջ իմացությունը չի կարող փոխարինել մասնագետի փորձին ու գիտելիքներին: Արդյունքում՝ կորչում է թանկարժեք ժամանակը, խախտվում է հիվանդության կլինիկական պատկերը, վատթարանում է կենդանու վիճակը: Ուստի, որքան շուտ դիմեք մասնագետի, այնքան ճիշտ, ժամանակին ու արդյունավետ կլինի ախտորոշումը և բուժումը :
Մեր կլինիկայում մասնագետները ուշադիր կլսեն Ձեզ, կհետազոտեն կենդանուն և անհրաժեշտության դեպքում կկատարեն ախտորոշիչ հետազոտություններ (կլինիկական և ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն դիագնոստիկա, արյան կլինիկական և բիոքիմիական անալիզ, մեզի անալիզ, կոպրոսկոպիա, հելմինթոսկոպիա, էկտոպարազիտների առկայության, ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների առկայության հետազոտություն), որոնք անհրաժեշտ են ճիշտ ախտորոշում կատարելու համար : Այնուհետև, կնշանակվի բուժման կուրս, կենդանու համար կբացվի ամբուլատոր քարտ, որտեղ կգրառվեն համապատասխան բուժիչ միջոցառումները:
Խորհուրդ է տրվում դիմել մասնագետին , եթե կենդանու մոտ առկա են հետևյալ նշանները կամ նրանցից որևէ մեկը
- Ընկճվածություն
- Ախորժակի անկում
- Բարձր կամ ցածր ջերմություն
- Անհանգստություն
- Մազածածկի վնասում
- Լուծ
- Փսխում
- Հազ
- Փռշտոց
- Հաճախակի կամ հազվադեպ միզում
- Այտուցներ և ուռածություն
Նույնիսկ եթե Ձեր կենդանին առողջ է, մի մոռացեք տարվա մեջ նվազագույնը 1-2 անգամ պրոֆիլակտիկ այցելել անասնաբույժի: Ցավոք, մի շարք հիվանդություններ ընթանում են գաղտնի , զարգանում են առանց կլինիկական նշանների և արտահայտվում են միայն վերջին փուլերում: Նման դեպքերում այցելությունը հնարավորություն կտա հիվանդությունը ախտորոշել վաղ շրջանում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: