Այսօրվա դրությամբ անասնաբուժական ծննդագիտությունը և գինեկոլոգիան

զարգանում են շատ արագ տեմպերով: Ժամանակակից աշխարհում ընտանի կենդանիների ծծնդաբերությունը դարձել է պլանավորված : Հղիության ընթացքում շատ խնդիրներ կարելի է կանխել՝ շնորհիվ ժամանակակից պրոֆիլակտիկայի: Հղիության ժամանակ այդ ամենը  նվազեցնում է ռիսկային գործոնը՝ հասցնելով մինիմումի: Ցավոք, նույնիսկ պահպանելով զուգավորման բոլոր օրենքները և խնամքը հղիության ժամանակ, քիչ չեն դեպքեր, երբ խնդիրներ են առաջանում ծծնդաբերության ժամանակ և ծծնդաբերությունից հետո:

Մեր կլինիկան դիագնոստիկայի,  ծննդագիտության և գինեկոլոգիական հիվանդությունների բուժման մեծ փորձ ունի:

 

Ձեզ ենք ներկայացնում մեր կլինիկայում իրականացվող ծառայությունները.

 

  • Ստերջացում
  • Ամորձատում
  • Հղիության դիագնոստիկա
  • Ծննդօգնություն
  • Կեսարյան հատում
  • Վուլվիտների, վագինիտների, էնդոմետրիտների, մաստիտների բուժում
  • Սեռական օրգանների և կաթնագեղձի օնկոլոգիական հիվանդությունների բուժում
  • Հետծծնդյան խնդիրների բուժում
  • Ձագերի ռեանիմացիա

Մեր մասնագետները կօգնեն  Ձեր կենդանու վերարտադրողական համակարգի հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի հարցում: Կօգնեն որոշել, թե երբ է կենդանուն ստերջացնելու ամենալավ ժամանակը , կամ թե՝ երբ է պետք զուգավորել կենդանուն, որպեսզի ունենաք առողջ սերունդ: Կկազմակերպեն Ձեր կենդանիների ծննդօգնությունը: