Թերապիա

terapiaԵրբ մեր կենդանին  առողջ է  և իրեն լավ է զգում, մենք  չենք մտածում այցելել  անասնաբույժին: Սակայն, երբ կենդանին հիվանդանում է, մշտապես հարց է առաջանում՝  «ի՞նչ անել,  ու՞մ դիմել»:

Նման դեպքերում  պետք  չէ  զբաղվել ինքնաբուժությամբ: Կենդանատիրոջ իմացությունը չի կարող փոխարինել մասնագետի փորձին ու գիտելիքներին: Արդյունքում՝ կորչում է թանկարժեք ժամանակը, խախտվում է հիվանդության կլինիկական պատկերը, վատթարանում է կենդանու վիճակը: Ուստի, որքան շուտ դիմեք  մասնագետի, այնքան ճիշտ, ժամանակին  ու արդյունավետ  կլինի  ախտորոշումը և բուժումը :

Մեր կլինիկայում մասնագետները ուշադիր կլսեն Ձեզ, կհետազոտեն կենդանուն և անհրաժեշտության դեպքում կկատարեն ախտորոշիչ  հետազոտություններ (կլինիկական և ուլտրաձայնային հետազոտություն, ռենտգեն դիագնոստիկա, արյան կլինիկական և բիոքիմիական անալիզ, մեզի անալիզ, կոպրոսկոպիա, հելմինթոսկոպիա, էկտոպարազիտների առկայության, ինֆեկցիոն և ինվազիոն հիվանդությունների առկայության հետազոտություն), որոնք անհրաժեշտ են ճիշտ ախտորոշում կատարելու համար : Այնուհետև, կնշանակվի բուժման կուրս, կենդանու համար  կբացվի ամբուլատոր քարտ, որտեղ կգրառվեն  համապատասխան բուժիչ միջոցառումները:

Խորհուրդ է տրվում  դիմել մասնագետին , եթե կենդանու մոտ առկա են հետևյալ նշանները կամ նրանցից որևէ մեկը

  • Ընկճվածություն
  • Ախորժակի անկում
  • Բարձր կամ ցածր ջերմություն
  • Անհանգստություն
  • Մազածածկի վնասում
  • Լուծ
  • Փսխում
  • Հազ
  • Փռշտոց
  • Հաճախակի կամ հազվադեպ միզում
  • Այտուցներ և ուռածություն

Նույնիսկ եթե Ձեր կենդանին առողջ է, մի մոռացեք տարվա մեջ  նվազագույնը 1-2 անգամ պրոֆիլակտիկ այցելել անասնաբույժի: Ցավոք, մի շարք հիվանդություններ ընթանում են գաղտնի , զարգանում են առանց կլինիկական նշանների և արտահայտվում են միայն վերջին փուլերում: Նման դեպքերում այցելությունը հնարավորություն կտա հիվանդությունը  ախտորոշել  վաղ շրջանում և ձեռնարկել համապատասխան միջոցառումներ: