Վիրաբուժություն

Մեր խմբում աշխատում են վիրաբուժության, վնասվածքաբանության և ատամնաբուժության բնագավառում մեծ փորձ ունեցող մասնագետներ, ովքեր պատրաստ են կենդանատերերին մանրամասն բացատրել այս կամ այն միջոցառումների ազդեցությունը  իրենց կենդանու առողջության վրա, ինչպես նաև ցուցաբերել պլանային կամ շտապ օգնություն:

Կլինիկան կահավորված է վիրաբուժարանով, որը հագեցած է ժամանակակից սարքավորումներով՝  անեսթեզիայի սարքով, վիրահատական սեղանով, ՈՒՁՀ սարքով, Ձեր կենդանուն լիարժեք օգնություն ցուցաբերելու համար:

Մեր վիրաբուժական ծառայությունների ցանկում մտնում են.

Կոսմետիկ վիրահատություններ 

  • Ականջախեցու ծայրատում
  • Պոչի ծայրատում
  • Ռուդիմենտար ֆալանգի` մատի հեռացում
  • Կատվի ճանկերի հեռացում

Գլխի հատվածի վիրահատություններ

  • Վերքի առաջնային մշակում
  • Գանգի տրեպանացիա
  • Քթի խոռոչների տրեպանացիա
  • Ատամների հեռացում` կաթնային/հիմնական
  • Բերանի խոռոչի վիրահատություններ
  • Փափուկ հյուսվածքների ուռուցքների հեռացում
  • Ակնագնդի էնուկլեացիա ( հեռացում)
  • 3-րդ կոպի վիրահատություններ
  • Վերին և ստորին կոպերի պլաստիկ վիրահատություններ
  • Ականջախեցու հեմատոմայի բուժում

Պարանոցի հատվածի վիրահատություններ

  • Վահանաձև գեղձի վիրահատություններ
  • Պարանոցի կիստաներ
  • Աբսցեսների բացում և մշակում
  • Շնչափողի վիրահատություններ
  • Կերակրափողի վիրահատություններ
  • Փափուկ հյուսվածքների ուռուցքներ

Կրծքավանդակի վիրահատություններ

  • Կրծքավանդակի ուռուցքներ
  • Տորակոցենտեզ
  • Տորակոտոմիա
  • Բլոկադա կողի կոտրվածքի դեպքում
  • Աբսցեսների բացում և մշակում

Որովայնի խոռոչի վիրահատություններ

  • Լապարոտոմիա` տրավմաների, անանցելիության և ուռուցքների դեպքում
  • Ախտորոշիչ լապարոտոմիա
  • Կաթնագեղձի ուռուցքների հեռացում
  • Որովայնի խոռոչի ուռուցքների հեռացում
  • Ճողվածքների վիրահատություններ
  • Լապարոցենտեզ
  • Կեսարյան հատում
  • Ստերջացում` կատուներ/շներ
  • Միզապարկի վիրահատություններ
  • Ամորձահատում` կատուներ/շներ
  • Ուրետրոտոմիա

Վերջավորությունների վիրահատություններ

  • Փափուկ հյուսվածքների ուռուցքներ
  • Ոսկրային հյուսվածքների ուռուցքներ
  • Օստեոմիելիտի վիրահատական բուժում
  • Օստեոսինթեզ
  • Մետաղական կոնստրուկցիայի հեռացում
  • Կապանների պլաստիկա
  • Ներաճած եղունգի հեռացում

Անեսթեզիա

  • Ընդհանուր ոչ ինհալացիոն նարկոզ
  • Պրեմեդիկացիա
  • Սպինալ և սակրալ անզգայացում

Կենդանու հետվիրահատական խնամքի անհրաժեշտության դեպքում կլինիկայում գործում է ստացիոնար բաժին: