Նորություններ

Սիրելի հաճախորդներ. տեղեկացնում ենք, որ մենք արդեն ունենք նոր մասնաճյուղ Մաշտոցի պողոտա 21 հասցեում: Հեռախոսահամար՝ +(374) 95209060:

                                 ********************************

Ցանկանում ենք տեղեկացնել, որ կենդանիներին արտերկիր տեղափոխելու համար (Եվրոպա, ԱՄՆ որոշ նահանգներ) անհրաժեշտ է իրականացնել արյան մեջ կատաղության հակամարմինների ստուգում։ Կենդանու պատվաստումից հետո առնվազն 30օր անց վերցվում է արյուն և ուղարկվում միջազգային սերտիֆիկացում ունեցող լաբորատորիա, որը գտնվում է արտերկրում: Դրական թեստի դեպքում ստանում ենք հավաստագիր, որի հիման վրա կարելի է կենդանուն տեղափոխել արտերկիր:
Տվյալ գործընթացը կարող եք իրականացնել Վետէքսպերտ անասնաբուժական կլինիկայում:

********************************

Ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)

uzi
Mindray dp 10 vet

Ուրախ ենք տեղեկացնել, որ այսուհետ VetExpert անասնաբուժական կլինիկայում
կատարվում են ուլտրաձայնային հետազոտություններ` Mindray dp 10 vet  պրոֆեսիոնալ ապարատով, որը միակ անասնաբուժական սերտիֆիկացված սարքն է   Հայաստանում:
Ուլտրաձայնային հետազոտությունը դա օրգանների և հյուսվածքների հետազոտությունն է ուլտրաձայնային ալիքների միջոցով: ՈՒՁՀ-ն պարզ և հասանելի մեթոդ է, որը չունի հակացուցումներ: Ավելին, այն կարելի է կատարել մեկ օրվա ընթացքում մի քանի անգամ, եթե կա դրա անհրաժեշտությունը: ՈՒՁՀ-ն լայն տարածված ախտորոշման մեթոդ է, որը համարվում է անվտանգ և չի ճառագայթում հիվանդին:
uzi-hetazotutyun

ՈւՁՀ-ն օգտագործում են որովայնի խոռոչի, երիկամների, կոնքի խոռոչի օրգանների, վահանաձև գեղձի, կաթնագեղձի, սրտի, անոթների հիվանդությունների ախտորոշման համար, ինչպես նաև ծննդագիտության և գինեկոլոգիայի բնագավառում:

********************************

Զոոտաքսի

0
Այսուհետ մեր այցելուներին տրամադրում ենք տնային կենդանիների տաքսի ծառայություն։ Հարմարավետ մինիվենով մենք կտեղափոխենք ձեր կենդանուն՝

 

 

  • անասնաբուժական կլինիկա,
  • ցուցահանդես,
  • վարսահարդարման,
  • կենդանիների հյուրանոց,
  • և այլ վայրեր։

Նաև կդիմավորենք, կհասցնենք օդանավակայան և ե/գ կայարան։
Տաքսի ծառայությունը նախատեսում է նաև 10 րոպե սպասելաժամանակ։
Սակագներ
Մինչև 12կգ կենդանիների տեղափոխումը 1-5կմ 1000դրամ, այնուհետև 1կմ` 100 դրամ:
12կգ-ից ավել կենդանիների տեղափոխումը 1-5կմ 1500դրամ, այնուհետև 1կմ` 150դրամ:

5-16