Վարսահարդարում

strijkaՏերերի մոտ շների վարսահարդարումը միշտ անհանգստություն է առաջացնում, հատկապես, եթե դա շնիկի առաջին վարսահարդարումը պետք է լինի: Չնայած այդ ամենի՝ վարսահարդարումը շներին անհրաժեշտ է, որպեսզի նրանք ունենան խնամված և մաքուր տեսք, իսկ մազերի խնամքը լինի հեշտ: Ճիշտ մասնագետի ընտրությունը վարսահարդարման հարցում մեծ դեր ունի: Լավ մասնագետը  պետք է նաև կարողանա լավ հասկանալ տարբեր ցեղատեսակի շների վարքագիծը, սիրի իր գործը, կարողանա հանգստացնել և շեղել կենդանու ուշադրությունը: Այդ ամենի հետ մեկտեղ՝ նա պետք է նաև շների լավ վարսահարդար լինի :

Մեր խմբում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ովքեր Ձեր շնիկին համապատասխան վարսահարդարում կանեն, կլողացնեն, կկտրեն եղունգներն ու կմաքրեն ականջները: