Էկզոտիկ կենդանիներ

Թռչունների հիվանդության նշանները

exotic-4Բնության մեջ հիվանդ ու թույլ թռչունները սովամահ են լինում կամ գիշատիչների բաժին դառնում: Հաճախ ցեղակիցներն իրենք են վերացնում իրենց երամի հիվանդ ու թույլ անդամներին: Դա կոչվում է բնական ընտրություն, որի արդյւնքում գոյատևում են ամենաառողջ կենդանիները:

Շատ թռչուններ, ոչնչացումից խուսափելու համար, մշակել են մի շարք ռազմավարական քայլեր, որոնք բարդացնում են հիվանդության ախտորոշումը: Երբ թռչուններին թվում է, որ իրենց չեն հետևում, նրանք նստում են ուռեցրած փետուրներով, ինչով փորձում են կոծկել իրենց թուլությունը: Անգամ մահացու հիվանդության դեպքում նրանք շարունակում են ուտել այնքան ժամանակ, մինչև չեն կարողանում թառից բռնվել: Սուր ցավերի դեպքում անգամ, նրանք ցույց չեն տալիս իրենց տանջանքը: Այս պատճառով անփորձ տերերը իրենց թռչունների հիվանդ լինելը նկատում են միայն հիվանդության շատ ուշ փուլում, երբ կենդանին արդեն այնքան հյուծված է լինում, որ անօգուտ է  որևէ  բուժում: Փորձառու տերը  շուտ  է նկատում կենդանու առողջական խնդիրները  և շուտափույթ դիմում մասնագետի:

Ստորև կներկայացնենք այն նշանները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Պահվածք

exotic-5Եթե Ձեր փետրավոր ընկերը երկար ժամանակ է Ձեզ մոտ ապրում, ապա Դուք լավ եք ուսումնասիրել նրա պահվածքը: Իրեն հատուկ պահվածքի ցանկացած փոփոխություն պետք է կասկած առաջացնի Ձեզ մոտ և ստիպի ավելի ուշադիր լինել. օրինակ` եթե Ձեր թութակը սկսել է ավելի քիչ խաղալ (ալիքավոր թութակը), երգել (դեղձանիկը), սովոր է ձեռքին, բայց նստում է վանդակում, նույնիսկ երբ դռնակը բաց է, նստում է ուռեցրած փետուրներով, հաճախակի է մեջքն ու վիզը կորացնում, անսովոր շատ է քնում: Նա միանգամից սկսել է լեզու չգտնել, կռվել վանդակի մյուս բնակիչների հետ, որոնց հետ առաջ իրեն հանգիստ էր պահում:

Հիվանդ թութակը, որպես կանոն, առողջից հանգիստ է, հաճախ` անտարբեր արտաքին միջավայրին: Եթե վախկոտ թռչունը հանկարծակի դառնում է ձեռնասուն, թողնում է իրեն ձեռքի վրա վերցնել, դա տագնապալի նշան է. մի բան այստեղ այն չէ:

Մարմնի դիրքը

Հիվանդ թռչունները քնի ընթացքում ամուր բռնվում են թառից երկու ոտքով, մինդեռ առողջները հաճախ քնում են միայն մեկ ոտքի վրա: Իսկ եթե թռչունը ամբողջ օրվա ընթացքում մի ոտքը ծալած է պահում կամ չի հենվում դրա վրա, նշանակում է ոտքը վնասված է:

Երբ թռչունը նստած է շատ կամ քիչ կորացած մեջքով և ներքև թեքած պոչով, ապա հավանաբար նա որովայնի հատվածում ցավեր ունի կամ անհանհգստացնող պատճառ կա (օրինակ` ուռուցք, ձվադրման դժվարություն, աղիների բորբոքում):

Սուր շնչառական անբավարարությունը կարելի է նկատել կենդանու պոչի ցնցվելով` արագացած շնչառության ռիթմին համապատասխան: Ուժեղ հևոցի ժամանակ թռչունը բացում է կտուցը, որպեսզի ավելի լավ «որսա օդը»:

exotic-6Ջերմակարգավորման խախտումը, որը որպես կանոն զարգանում է հիվանդ թռչունի
մոտ, բերում է օրգանիզմի սառեցման: Որպեսզի նվազի մարմնից ջերմության կորուստը, թռչունը «փքվում» է, ուռեցնում փետուրները: Արտահայտիչ, փայլուն աչքերը պղտորվում են և կիսափակ են արվում. դա առողջության խանգարման բնորոշ նշան է:

Արտազատուկներ

Թռչունները միասին են արատզատում մեզն ու կղանքը: Հացահատիկներով սնվող թռչունների կղանքը խիտ է` շիլայանմանից մինչև պինդը: Ծերտի գույնը կախված է հիմնականում կերի տեսակից և կարող է տատանվել մուգ կանաչից, շագանակագույնից մինչև սև: Արտազատուկը , որպես կանոն, արտաքինից պատված է մեզի սպիտակավուն նստվածքով (նկար a):

exotic-7Եթե կղանքի մուգ մասը ջրիկ է, ապա թռչունը լուծում է (նկար b): Ջրիկ մեզի արտաթորման ժամանակ առաջանում է ջրիկ արտազատուկ: Երիկամների հիվանդությունների ժամանակ ձևավորված կղանքը շրջապատված է ջրիկ մեզի արտազատուկով (նկար c):

Սթրեսային իրավիճակներում, օրինակ` կենդանու տեղափոխության ժամանակ, անսպասելի աղմուկից, կարճ ժամկետով մեզը կարող է դառնալ ջրիկ, որը սակայն առողջության համար անվտանգ երևույթ է:

Փետրածածկը

Կոտրատված փետուրները, փետրազուրկ հատվածները, սղլիկ փետրածածկը, չափից ավելի չբացված փետուրների «սոխուկները» գլխի վրա, փետուրների միմյանց սոսնձումը, խամրումը կամ գույների փոփոխությունը միանգամից աչքի են ընկնում: Այս բոլորը զարգացող հիվանդության նշաններ են:

Նկատելով վերը թվարկած նշանները, պետք է հնարավորինս արագ դիմել մասնագետի օգնությանը, քանի որ ինչպես նշվեց վերը, թռչունների մոտ հիվանդության վերջին փուլում բուժական միջոցառումները հաճախ արդյունավետ չեն լինում, իսկ հիվանդությունների ընթացքը  թռչունների մոտ ավելի արագ է ընթանում, քան այլ կենդանիների մոտ

Թռչունի տեղափոխությունը անասնաբույժի մոտ

Տարիներ առաջ թռչունների հետազոտումը և բուժումը հանդիսանում էր անասնաբուժության հեռակա մի բաժին, որով զբաղվում էին ոչ բոլոր անասնաբույժերը, նույնիսկ եթե խոսքը առաջին օգնության մասին էր: Այժմ գործանական անասնաբուժությունում առկա է բավականին նեղ մասնագիտացում: Մեծ թվով անասնաբույժներ զբաղվում են կատուների, շների, փոքր կենդանիների բուժմամբ և շատ քչերը` թռչունների:

Մինչև Ձեր փոքրիկ ընկերոջը անասնաբույժի մոտ տանելը` ճշտեք` արդյոք նա զբաղվում է թռչունների բուժմամբ: Պետք չէ պնդել, որպեսզի բժիշկը տուն այցելի, քանի որ մանրակրկիտ զննում և աղտորոշիչ շատ գործողություններ  (օրինակ` ռենտգեն) հնարավոր են միայն կլինիկայի պայմաններում:

Հիվանդ թռչունի ջերմաստիճանը հիմնականում ցածր է լինում, դրա համար շատ կարևոր է պաշտպանել նրան ցրտից, միջանցիկ քամիներից: Վանդակը փակեք խիտ գործվածքից կտորով:

Եթե հիվանդ թռչունին տեղափոխում եք այն վանդակով, որում նա ապրում է, պետք չէ այն մաքրել անասնաբույժին այցելելուց առաջ, քանի որ բուժող բժիշկը հետևություններ կանի` ըստ այնտեղ առկա կղանքի և մեզի, կմատնանշի կենդանու խնամքում թույլ տված սխալները:

exotic-2Եթե թռչունը ապրում է ազատավանդակում կամ մեծ վանդակում, որը հարմար չէ տեղափոխել, ապա տեղափոպխեք նարն ոչ մեծ արկղում  (մտածեք օդափոխության մասին) կամ ճանապարհորդական վանդակով: Արկղի հատակը ծածկեք ոչ սղլիկ գործվածքով կամ խոհանոցային աձեռոցիկով, որպեսզի թռչունը կարողանա բռնվել: Ձեր հետ վերցրեք նաև նրա կղկղանքի, կերի նմուշներն ու օգտագործված դեղորայքը:exotic-3

Երբեմն` հետազոտությունից հետո էլ հնարավոր չի լինում 10-15 րոպեների ընթացքում ճշգրիտ ախտորոշում կատարել: Այդ դեպքում կենդանին վերցվում է հսկողության տակ, որպեսզի բժիշկը հնարավորություն ունենա հետևել նրան, կատարել հստակ հետազոտություններ: Երկարատև գործողությունները կամ ներարկումները կարող են հետաձգվել, որպեսզի թռչունը սթրեսի չենթարկվի: Սթրեսը բերում է անցանկալի ռիսկի, քանի որ մեծանում է շոկի գործոնը: Հնարավոր է մի քանի օր տևող բուժման կուրսի անհրաժեշտություն առաջանա, որի ընթացքում թռչունը պետք է մնա անասնաբույժի հսկողության տակ: 

Ստուգիչ հարցաթերթիկ անասնաբույժին այցելելու համար

Անասնաբույժի համար շատ կարևոր է մանրամասն տեղեկություն ստանալ Ձեզնից իր մոտ բերված թռչունի մասին:

Գրավոր պատասխանեք ստորև բերված հարցաշարին և այդ թերթիկը վերցերք Ձեզ հետ: Այդ դեպքում կարևոր մանրամասները, որոնք կարող են օգնել ճիշտ աղտորոշում կատարելուն բաց չեն թողնվի:

stugich1
Ստուգիչ հարցաթերթիկ