ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբ

exterior

ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը ստեղծվել է 2014 թվականին: Խմբի նպատակն է անասնաբուժական ոլորտում միավորել համապատասխան մասնագետների գիտելիքներն ու ուժերը, որպեսզի Հայաստանում անասնաբուժությունը համապատասխանի տվյալ ոլորտի համար սահմանված միջազգային չափանիշներին: Ներկայումս անասնաբուժություն մասնագիտությանն առաջադրված պահանջները արդիական են դարձնում մասնագիտական ողջ հմտություններին տիրապետող խմբի գործունությունը:
Խմբում աշխատում են ինչպես մասնագիտական փորձ ունեցող անասնաբույժներ, այնպես էլ սկսնակ մասնագետներ: Յուրաքանչյուր մասնագետ, ընդգրկվելով կոլեկտիվ, անցնում է ոչ միայն նախնական տեսական և գործնական գիտելիքների մակարդակի ստուգում, այլ նաև երկարատև փորձաշրջան: Մասնագետի հանդեպ հաճախորդի կողմից վստահության ձեռքբերումը մեր կլինիկայի հաջողության գրավականն է:
Կլինիկայի մասնագետները մշտապես մասնակցում են որակավորման բարձրացման դասընթացների, անասնաբուժական կոնֆերանսների և կոնգրեսների  ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանում` խորացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները: Միաժամանակ կատարում են գիտական աշխատանքներ գիտահետազոտական ինստիտուտներում: Մեր խումբը միշտ պատրաստ է իր փորձը հաղորդել այն ուսանողներին և մասնագետներին, ովքեր չեն վախենում տվյալ մասնագիտությանը բնորոշ դժվարություններից:
ՎետԷքսպերտը այն եզակիներից է, որտեղ մասնագետները համագործակցում են միմյանց հետ՝ հօգուտ հաճախորդների և սովորում միմյանցից: Խմբի կարգախոսն է` “ՉԵՆՔ ՎԱԽԵՆՈՒՄ ՍՈՎՈՐԵԼՈՒՑ և ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԵՆՔ ՄԻՄՅԱՆՑ”:
ՎետԷքսպերտ խումբը ստեղծման պահից ի վեր զգալիորեն մեծացել և կատարելագործվել է: Ներկայումս խմբի կլինիկան համալրված է ժամանակակից, պրոֆեսիոնալ ախտորոշիչ սարքավորումներով, որոնք հնարավորություն են տալիս ժամանակին և ճշգրիտ կատարել ախտորոշում, հաղթահարել ամենածանր հիվանդությունները ՝ կենդանու համար առավել հարմարավետ պայմաններում:
ՎետԷքսպերտ խումբը համագործակցում է նաև արտասահմանյան ընդհանուր և նեղ մասնագիտացում ունեցող անասնաբույժների, կենդանիների պաշտպանությամբ զբաղվող տարբեր կազմակերպությունների հետ, իրականացնում է զանազան բարեգործական միջոցառումներ նաև անտուն և անտեր կենդանիների համար:
ՎետԷքսպերտ անասնաբուժական խումբը մատուցում է անասնաբուժական ծառայությունների ամբողջ տեսականին, որոնց մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ կայքի համապատասխան բաժիններում: Խումբն ունի տնային այցի ծառայություն, անասնաբուժական դեղատուն, զոոխանութ և վարսահարդարման սրահ:
Խումբը մատուցում է նաև զոոտաքսի և կենդանիների «հյուրանոց» ծառայությունը, որն անհրաժեշտության դեպքում ապահովում է կենդանիների տեղափոխումը կլինիկա և հակառակը, ինչպես նաև տրամադրում է կենդանու ժամանակավոր կացարան և մասնագիտացված խնամք տիրոջ բացակայության ընթացքում:
ՎետԷքսպերտ խմբի համար յուրաքանչյուր հաճախորդ շատ թանկ է: Մենք համոզված ենք, որ մեկ անգամ այցելելով մեզ, կդառնաք մեր ընկերը և այլ մասնագետ չեք փնտրի :

Հարգանքներով՝ «Վետէքսպերտ» անասնաբուժական խումբ:

Ձեր կենդանու առողջությանը վերաբերող ցանկացած հարցով կարող եք դիմել մեզ ՝ ք. Երևան, Ազատության պողոտա 14

Հեռախոս` (+374 10) 209966, բջջ.` (+374 96) 209966 էլ.փոստ 

Ժամը  14.00-15.00  սանիտարական ժամ

interior1interior